▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս դրոշմապիտակներն անվտանգ են, եթե երեխան նույնիսկ կուլ է տալիս՝ վտանգ չի ներկայացնում. Ավինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ փոխվարչապետը շնորհավորել է բոլոր վերանշանակված և նորանշանակ նախարարներին և մաղթել նրանց բեղուն աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի:

 

 

Այնուհետև Տիգրան Ավինյանն անդրադարձել է ՊԵԿ-ի կողմից առաջարկվող նոր դրոշմապիտակներին և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժմանը վերաբերող հարցերին: Փոխվարչապետը նշել է, որ նոր դրոշմապիտակները շուտով կդրվեն շրջանառության մեջ, իսկ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն այսուհետ կիրականացվի բացառապես պետական պատվերի շրջանակում ամբողջ բնակչության համար:

 

 

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնավորապես, նշվել է, որ դրոշմապիտակները վտանգ են ներկայացնում հիմնականում երեխաների համար, քանի որ վերջիններս դրանք պատահաբար կուլ են տալիս: ՊԵԿ նախագահը հայտնել է, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է և որոշվել է շրջանառության մեջ դնել նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից։ Դրանք կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին։

 

 

 

Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը նախկինում եղել է համավճարով: Ըստ նախարարի՝ այս տարվա առողջապահության բյուջեի աճի շրջանակում նախատեսվել է այն իրականացնել բացառապես պետպատվերի շրջանակում: «Կարծում եմ մյուս տարիներին նույնպես այս եղանակով շարունակելու ենք: Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Ստորև ներկայացնում ենք Կառավարությունում քննարկված հարցերը՝ պաշտոնական մեկնաբանությամբ և տեսանյութերով.

Կարդացեք նաև՝ Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 166 մլն դրամ հատկացրեց ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի համար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին