▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության մասին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հրապարակած այն տեղեկությանը, որ հիվանդանոցում գտնվող հարազատին տեսակցելու եկած մարդիկ օգնում են՝ բարեկարգելու բուժհաստատության հարակից տարածքը:

«Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի եւ հիվանդների միջեւ:

Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ եւ նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:

Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ: Այնպես որ՝ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին