▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս երգը կյանքի երգ է». 24 տարի անց Արամ Ասատրյանի երգը վերածվեց տեսահոլովակի

1953 թվականի մարտի 3-ին ծնվել է Արամ Ասատրյանը և ամեն տարի նրա ընտանիքը, հարազատներն ու ընկերները մեծ շուքով նշում են գուսանի ծննդյան օրը և կարոտով հիշում նրան։ Aseksoe.am-ի թղթակիցը զրուցել է նրա որդու` Տիգրան Ասատրյանի հետ` 24 տարի անց Արամ Ասատրյանի երգը վերջապես տեսահոլովակի վերածելու, տեսահոլովակի մանրամասների, ինչպես նաև նրա ստեղծագործական նորությունների մասին:

 Ինչո՞վ եք զբաղվում վերջին շրջանում, ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր լսարանին։

Վերջին շրջանում զբաղված եմ իմ նոր երգերի ձայնագրություններով և բոլորովին վերջերս ներկայացրեցի մի նոր  «Իմ սեր» երգը, իսկ ահա այսօր իմ երկրպագուների դատին եմ հանձնում ևս մեկ նոր տեսահոլովակ՝ նկարահանած «Ուզես, թե չուզես» երգի հիման վրա։

 Ձեր նոր երգը, որն այսօր ներկայցնում եք, գիտենք, որ ժամանակին կատարել է Ձեր հայրը։ Մի փոքր կմանրամասնեք նաև այդ մասին։

Այո՛, ճիշտ այդպես, տարիներ առաջ այս երգը կատարել է հայրս՝ Արամ Ասատրյանը, և ասեմ, որ երգը ինձ շատ հոգեհարազատ է հենց կատարման առաջին իսկ օրվանից, այդ պատճառով էլ որոշեցի ես նույնպես երգեմ այդ խորիմաստ երգը։

 Ե՞րբ է կատարել Արամ Ասատրյանը «Ուզես թե չուզես» երգը։

Արամ Ասատրյանը այս երգը կատարել է ճիշտ 24 տարի առաջ, ի դեպ ասեմ նաև, որ «Ուզես, թե չուզես» երգի խոսքերի հեղինակը հենց Արամ Ասատրյանն է, իսկ երաժշտության հեղինակը Լևոն Աբրահամյանն է:                                                                                

Կատարելով Ձեր հայրիկի երգը` ի՞նչ հոգեվիճակ ունեցաք։

Այս երգի խոսքերը այնքան խորիմաստ են և հզոր, որ դեռ այն ժամանակ, երբ հայրս երգեց երգը, ես արդեն գիտակցում էի, որ այս երգը կյանքի երգ է, ինչպես երգում է ասվում կյանքը վայրկյան է մտածիր։

 Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս կատարումը Ձեր հայրիկի երգացանկից։

Երգի ստեղծման իսկ օրվանից այն ինձ համար եղել է շատ սիրելի, քանի որ ինչպես ասեցի այն կյանքի երգ է և ունի իր մեջ մեծ խորհուրդ։

Այն շարունակական բնույթ կունենա՞, այսինքն կան էլի երգեր Ձեր հայրիկի երգացանկից որ պատրաստվում եք կատարել։

Իհարկե կան շատ երգեր, որ մոտ ապագայում կհնչեն նաև իմ կատարմամբ, ինչպես նաև պատրաստվում եմ թողարկել իմ հայրիկի երգերից կազմված ձայնասկավառակ։

 Երգը Ձեր կատարմամբ ինչ որ փոփոխությունների ենթարկվեց, թե մնաց նույնը, ինչպես որ Ձեր հայրն է երգել։

Բնականաբար կան որոշակի փոփոխություններ թե գործիքավորման և թե երգելաոճի հետ կապված։ Գործիքավորումը իմ կատարման դեպքում արել ենք կենդանի նվագակցությամբ, իսկ ես փորձել եմ նորովի ներկայացնեմ այս երգը, բայց երգի խոսքերը որևէ փոփոխության ենթարկելու։

Տեսահոլովակի նկարահանումներից մի փոքր խոսեք։ Ե՞րբ և որտեղ է այն նկարահանվել։

Ինչպես «Արի՜ մոտս, մի՜ գնա» երգի տեսահոլովակի այնպես էլ այս «Ուզես, թե չուզես» երգի տեսահոլովակի ռեժիսորն է իր գործի մեծ վարպետ Արեն Բայադյանը, ով իմ հրավերով մեկնել էր Ամերիկա իմ տեսահոլովակները նկարահանելու նպատակով։ Ասեմ, որ այս տեսահոլովակը նկարահանել ենք անցյալ տարվա նոյեմբեր ամսին, Լոս -Անջելեսի մի քանի տարբեր գեղեցիկ վայրերում։

Ո՞վքեր են նկարահանվել տեսահոլովակում։

Տեսահոլովակի նկարահնումներից առաջ մեծ քասթինգ անցկացրեցինք, որտեղ հրավիրվեցին 150-ից ավելի դերասաններ, որոնցից 50-ը նկարահնումներին մասնակցեցին։ Ի դեպ ասեմ նաև, որ այս տեսահոլովակում նկարահանվել են նաև ամերիկյան Grammy Awords-ի մրցանակակիրներ շատ հայտնի դերասաններ՝ Trish Cook և Herman Sinitzyn-ը։ Ի դեպ` իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին, ովքեր եղան իմ կողքին նկարահանումների ժամանակ, այդ թվում նաև իմ հայրենակից Աիդա Ղարախանին, քանի որ նրա Nicole Bakti նորաձևության շնորհիվ դերասանական կազմը հանդես եկավ գեղեցիկ զգեստներով:

Այս նոր տեսահոլովակը ինչո՞վ է տարբերվելու Ձեր մյուս տեսահոլովակներից։

 Ի տարբերություն մյուս տեսահոլովակների` այս տեսահոլովակը տարբերվում է իր դերասնական մեծ կազմի վարպետությամբ և սցենարական առումով։ Տարբերվում է նաև նրանով, որ առաջին երգն է, որ իմ հայրիկի հեղինակային երգի տեսահոլովակն է։ Ճիշտ է, Արամ Ասատրյանն այս երգը կատարել է, ու երգը շատ է սիրվել իր հանդիսականի կողմից, բայց այդպես էլ հայրս այս երգի համար ցավոք սրտի չնկարահանեց տեսահոլովակ և այդ բացը ասես ես եմ լրացնում և հենց այսօր` իր ծննդյան օրը, որոշեցի ներկայացնել տեսահոլովակը։

Ի՞նչ նորություններ ունեք ձեր երկրպագունների համար ապագայում։ 

Ապագայում անակնկալներ շատ կլինեն իմ երկրպագունների համար, իհարկե դրանք կլինեն թե՛ նոր երգերի և, թե՛ նոր տեսահոլոկների տեսքով։ Այս տարվա ընթացքում նաև պատրաստվում եմ թողարկել իմ թվով 6-րդ ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված կլինեն միանգամայն նոր երգեր։

 

72157641849271514

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին