▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանությունը եւ արդար ընտրությունները անհամատեղելի են. Ստ. Դեմիրճյան

«Դեկտեմբերի վեցի հանրաքվեն լրացրեց կեղծված ընտրությունների ու հանրաքվեների ցանկը։ Հանրաքվեն անցավ զանգվածային խախտումներով։ Գործի դրվեց կեղծիքների ողջ զինանոցը, հանրաքվեն ցույց տվեց, որ այս իշխանությունը եւ արդար ընտրությունները անհամատեղելի են»,- քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Կեղծվող ընտրություններով մեր երկիրը ապագա չունի, դրա համար մեր երկիրը թանկ գին է վճարում»։

Նա առաջարկեց միասնաբար պայքարել՝ հանուն երկրի օրինական իշխանության ձեւավորման, հանուն արդարության եւ արժանապատվության։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին