▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կառավարությունն ավելի շատ է գնում գաղութացման ճանապարհով

«Կառավարության փոփոխությունը կապված չէր «Սասնա Ծռեր»-ի գործողությունների հետ: Այս Կառավարությունն ու նոր վարչապետը բացարձակ չեն համապատասխանում «Սասնա Ծռեր»-ի, և ընդհանրապես, շարժման առաջ քաշած խնդիրներին: Հակառակը, մենք համարում ենք, որ այս կառավարությունն ավելի շատ է գնում գաղութացող պետության ճանապարհով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով՝  «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը» նախատեսում է, որ Ռուսաստանի հետ կնքված բոլոր այն պայմանագրերը, որոնք ՀՀ շահերից չեն բխում, պետք է չեղարկվեն.

«Կդրվի նաև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու խնդիրը: Անհրաժեշտ է սերտացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Ռազմական համագործակցութուն պետք է հաստատվի Իրանի հետ»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին