▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2020/10/week-4/xocum.jpg

«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։

Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։

Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի (և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։
Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին