▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նկարիչն է ձևավորել հայկական կոնյակների բազմաթիվ պիտակները

Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Աշխարհը նկարչի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95 ամյակին։

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են նկարչի կողմից արված գեղանկարչական, գրաֆիկական, թատերական, արդյունաբերական դիզայնի և ձևավորման 100-ից ավել աշխատանքներ։

Լ․Նալբանդյանը որպես նկարիչ աշխատել է գեղանկարչական արվեստի տարբեր բնագավառներում ինչպիսիք են թատերական ներկայացումների ձևավորման, արդյունաբերական դիզայնի, թանգարանների ինտերյերների ձևավորման բնագավառները։ Իր ստեղծագործական ճանապարհի սկզբում  նա՝ որպես թատերական նկարիչ,  ձևավորել Է բազմաթիվ ներկայացումներ Լենինականի Ա․Մրավյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում։

 

 

 

Լ․Նալբանդյանը, սերտորեն համագործակցում էր Արարատ կոնյակի գործարանի հետ։ Այնտեղ ձևավորել է համտեսի սրահը և ձևավորել գործարանի թանգարանը։ Ձևավորել է Հայկական կոնյակների բազմաթիվ պիտակներ։

Նա հետաքրքրվում էր օտար երկրների մշակույթի և  ազգային արվեստի ավանդույթներով։ Այցելել է Եվրոպայի,Ասիայի մի շարք երկրներ, եղել է Հնդկաստանում, Խաղաղ Օվկիանոսի ավազանի երկրներում և բազմաթիվ Աֆրիկյան երկրներում։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին