Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների` այսօրվա հանդիպման լուրերին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Տեղեկություններ ենք ստացել, որ Տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ, գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք` ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը, այսպես կոչված` «սահմանագիծ» լինի։ Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը»: *** |
||
«Վաղը դարձյալ հանդիպումներ կլինեն, առաջիկա մի քանի օրվա ընթացքում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն: Ես գիտեմ, որ դուք որոշակիություն եք սպասում: Էս մարդու որդիների ճամբարն էլ իրար է խառնվել, որ մենք տեղեկություն չենք տալիս, ամեն կերպ փորձում են այդ տեղեկատվությունն ստանալ, բայց չեն ստանում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը: *** |
||
«Ոչ մեկի հետ կռիվ մի սկսեք ժողովուրդ ջան, ոչ կռվեք ոչ վիճեք: Այլ ուղղակի ասեք, թող պատասխանեն հրապարակի էկրանին ցուցադրված` ստերի մասին հոլովակին: Դրան դեռ ոչ ոք պատասխան չի տվել: Մեր կյանքը տակնուվրա եք արել, այ մարդու որդիներ, էլ նարկոբարոն եք ասել, էլ բիզնեսմեն, էլ խաբեբա, բա էս մասին մի բան ասեք»,- երեկոյան քննարկման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը: Նրա հիշատակած տեսանյութը` ստորև: «101 դասախոսներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ այսօր պահանջել են մարդու (Նիկոլ Փաշինյանի-խմբ.) հրաժարականը»,- երեկոյան քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: ***
|
«Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն». Բագրատ Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet