▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է, քաղաքական չէ` ազգային է, եկեղեցական չէ` ժողովրդական է». Աշոտյան

Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է:

Քաղաքական չէ` ազգային է:

Եկեղեցական չէ` ժողովրդական է:

Համազգային մաքրման հնարավորություն է:

Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք` ստից, կեղծիքից, մեղքերից:

Մենք` որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:

Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը: Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:

Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:

Հայերը չպետք է նմանվեն այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման:

Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, մարդուն` օրգանիզմից, սերը` ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Եկեք քրիստոնեական բարոյականությամբ բոլորս միասին ասենք` հրաժարվում ենք Նիկոլից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար կամքը կատարողներից, նրա չար սպասավորներից և նրա ամբողջ չար իշխանությունից:

Հրաժարվելով` հրաժարվում ենք:

Այս շարժումը բացառիկ առիթ է` դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Իսկ ես, թեպետ մարմնով բանտարկված եմ, բայց հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ:

Բագրատ սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի»։

Դիտեք նաև՝

***

***

***

***

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին