▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս վիճակագրության հեղինակները մենք ենք․ Փաշինյանը՝ հիվանդանոցներում տիրող իրավիճակի մասին

Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի՝ նույնիսկ սոցցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության,  ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու և հակահամաճարակային վարքագիծ դրսևորելո անհրաժեշտության՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարգագիծ են դրսևորում: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ նկատել են՝ մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գնում են ցերեկույթների, ուխտագնացությունների, մարդիկ առհասարկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս, առանց բացառության, որտեղ, ինչքան և ինչպես կարողացել ենք քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում  հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Կարծում եմ, որ այս երևույթը այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, ես կարծում եմ, որ բոլորս, յուրաքանչյուրս, ինձնից սկսած և որևէ այլ քաղաքացուց վերջացած, կարիք ունենք մեր հակահամաճարակային  վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում՝ մենք չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,- նշեց վարչապետը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին