▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք

Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Երբ ասում էի, որ Թուրքիայից «դրական ազդակներ» չի կարող ստացվել, ինչպես Փաշինյանն էր պնդում, իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր անիմաստ ջանքեր էին գործադրում համոզելու, որ թուրքերը փոխվել են, արդեն արժե հարաբերություններ կարգավորել։

Երբ Էրդողանն իր խոսքում ուղղակի ու անուղղակի ձևով խոսում էր նախապայմանների դիմաց ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին, սրանք իրենց հայտնի կենդանու տեղը դրած պնդում էին՝ դրական ազդակներ կան։

Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։

Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և օգտվելով առիթից ով, ինչպես կարողանում է վերցնում է իր հասանելիքը, իսկ դրա դիմաց Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին