▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Բարեկենդան է․ 3 պատրաստություն Մեծ Պահքի համար, որ կապ չունեն ուտելու հետ

Արմեն Հարեյանը գրում է․ Այսօր Բարեկենդան է: Ու Աստված ասում է, որ մինչև դուք չհրաժարվեք ձեր մեղքերից ու անօրենություններից, ձեր աղոթքները չեմ լսելու և ձեր ծոմապահությունը չեմ ընդունելու: Այ կարդացեեք Եսայու մարգարեության 58րդ գլուխը, որ ընթերցվում է բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում այսօր Պատարագի ժամանակ:

Ավելի վաղ, Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ Եկեք մի պահ Մեծ Պահքի ուտելիքային մասը թողնենք մի կողմ ու կենտորնանանք ավելի կարևորի վրա: 3 շատ կարևոր հոգևոր բաներ կան որ ամեն պահք պահող պիտի անի: Ավելի շատ աղոթի, ավելի շատ Աստվածաշունչ կարդա, ավելի շատ բարի գործեր անի: Այս ամենը ապաշխարության կյանքի մեջ պետք է լինի: Պահք պահելը օգուտ չունի եթե դու գիտակցաբար չես ապաշխարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին