«Այսօր ես կպատմեմ ձեզ, թե ինչու եմ մեր հանդիպումների համար ընտրել խոհանոցը: Պատասխանը շատ պարզ է. բաղկացած է երեք մասից»,- այսօր «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
«Պատասխան համար 1՝ ընտրել եմ խոհանոցը, որ իրար հետ բացահայտենք էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այս ճաշը, ոնց են փող աշխատում և այլն: Երկրորդ պատճառն այն է, որ խոհանոցն ամենամոտիկն է իրականությանը. երբ դու մտնում ես խոհանոց «անջատում ես live-ը», որովհետև բացելով քո սառնարանը՝ դու տեսնում ես, թե արդյոք այնտեղ ավելացել են քո սիրած բաները, թե պակասել: Խոհանոցը իրականությունն է: Եվ 3-րդ ամենակարևոր պատասխանը՝ ես այսօր ձեզ համար եփելու եմ հեղափոխական բորշչ, և մենք իրար հետ կհասկանանք, թե ովքեր և ինչ ձևով եփեցին այդ ճաշը, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ներկան ու ապագան»,- ասել է Մինասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: