▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի. Շանթ Հարությունյանի որդի

Այսօր ինձ ահավոր նվաստացած զգացի:
Դասից տուն էի գնում,աստիճանների վրա մի կին ինձ ասում է:

-Տղա ջան,որ մի բան խնդրեմ կանե՞ս:

-Իհարկե կանեմ,-պատասխանեցի ես:

Ու գիտեք ի՞նչ է խնդրում: Ասում է, ես չեմ կարողանում աթոռի վրա կանգնել,բոյս չի հասնում,կարողա ընկնեմ, օգնիր 47 բնակարանի գազը փակենք:Ես իրեն ասում եմ Դուք ով էք,որ ուզում էք փակեք,ասեց գազի վարչությունից եմ,չեն վճարել,պիտի փակեմ իրենց գազը:Ահավոր էր:

Ես չէի կարող հարևանիս վատություն անել, 4-5 տարեկան երեխային ցրտի մեջ թողել, բայց մի կողմից ինչպե՞ս կարող էի անտեսել կնոջ խնդրանքը: Բա որ հանկարծ ընկներ և ինչ որ բան պատահեր իրեն, բա որ հանկարծ մահանար, կամ հաշմանդամ մնար,կամ ուրիշ մի բան, ես ինչպես կարո՞ղ էի հանգիստ խղճով ապրել: Երկու կողմից ճնշում:

Միևնույն է ինչ էլ անեի ինձ հակասելու էի:Մի կողմից խնդրանքը և անհանգստությունը, իսկ մյուս կողմից հարևաններս, փոքրիկ երեխան, ցուրտը:

Ի՞նչ անեի:  Որոշեցի խնդրեմ, որ ուրիշին ասի, ես չեմ կարող մարդկանց վատություն անել:Ասեցի և բարձրացա:Մի քանի քայլ հետո հասկացա, որ պետք է հետ վերադառնամ, ստիպված խաբեմ կնոջը:Ասեցի կփակեմ,բայց չփակեցի:Փաստորեն խաբեցի նրան,ինձանից տարիքով մեծ կնոջը:

Ո՞ւրենք հասել հայ ժողովուրդ: Միայն չարն ու վատն է մնացել մեր սրտերում, իրար հանդեպ չարություն,ատելություն ենք զգում, վատություն ենք անում միմյանց:

ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ:

Ի՞նչի գազի թանկացման պատճառով փոքրիկ երեխան պիտի ցրտի մեջ մեծանա: Ի՞նչի գազի աշխատողը պիտի վատություն անի դիմացինին:

Ի՞նչի ես պիտի խաբեմ ինձանից մեծ կնոջը:

ԻՆՉԻ,ԻՆՉԻ,ԻՆՉԻ...

Ի՞նչի:  Որովհետև մենք ապրում ենք Հայաստանում, որովհետև հայի համար սուտը,խաբեությունը,կեղծիքը,ատելությունն ու չարությունը արժեքներ են:

Բոլորը դժգոհում են ներկա իշխանություններից,բայց այդ դժգոհողներն էլ չեն գիտակցում,որ իրենք ավելի վատն են...

Շահեն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին