▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, ով հերթական լուսանկարների շրքն է հրապարակել:

Նա, մասնվորապես, գրել է.

«Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի:

Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։

Գեորգ Ռոլլենհագեն

ՀԳ

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։

Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։

Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։

Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։

Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին