▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր լրանում է Էմմիի 30-ամյակը

Այսօր` ապրիլի 12-ին, լրանում է երգչուհի Էմմիի ծննդյան 30-րդ տարեդարձը: Դատելով ֆեյսբուքյան իր էջի լուսանկարներից` երգչուհին արդեն հասցրել է փչել ծննդյան տարեդարձի տորթը և ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալ նվերներ: Ցավոք, Asekose.am-ին չհաջողվեց կապ հաստատել երգչուհու հետ` պարզելու նշանակալից օրվա մասնրամասները: Թե Էմմիի և թե նրա մայրիկի` Նադեժդա Սարգսյանի, հեռախոսահամարները անջատված էին:

Ի դեպ` վերջինս Ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձը` թողնելով հետևյալ գրառումը.

«Իմ սիրուն, իմ բարի, իմ գեղեցիկ, իմ շնորհալի Էմմոչկա ջան, շնորհավոր ծնունդդ... Սիրում եմ քեզ, կարոտում եմ, պաչիկներ...»: 

 

Asekose.am-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում երգչուհուն նորանոր անձնական և ստեղծագործական հաղթանակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին