▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մեծ է կարկուտի հավանականությունը

Մայիսի 20-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես հորդառատ և տևական անձրներ են սպասվում արևելյան շրջաններում, մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին շրջանների մեծ մասում կնվազի 2-3 աստիճանով:

Իսկ մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, հնարավոր են ամպրոպային բնույթի` կարճատև, բայց առատ անձրևներ, տեղ-տեղ քամի 10-12մ/վրկ:
Գիշերը +9+11, ցերեկը +18+20, երեկոյան +13+15, տեղեկացնում է meteo-tv-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին