▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա ընդդիմությունը Աստծո պարգևն է մեր համար. Ալեն Սիմոնյան

Այսօրվա ընդդիմությունը Աստծո պարգևն է մեզ, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եթե մենք հնարեինք մեզ համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ»։

Լրագրողի դիտարկմանը՝ կարո՞ղ է դուք եք հնարել՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք ենք իրենց հնարել»։

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին՝ նա արձագանքեց. «Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է Երևանի փողոցներով։ Չգիտեմ ինչով է ավարտվելու, բայց ես մեծ հաճույք եմ ստանում»,- ասաց Սիմոնյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին