▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուլանայի՞նք, հաճու՞յք ստանայինք․․․Ալեն Սիմոնյան

Դա կլինի հակաալենյան արշա՞վ, թուլանայի՞նք, հաճու՞յք ստանայինք․․․․

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել․ «Հակառուսական արշավ չի եղել։ Օրինակ՝ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, և դուք ինձ դիմադրեք, դա կլինի հակաալենյան արշա՞վ։ Այսինք, ինչ-որ մեկը հարձակվում է ինչ-որ մեկի վրա, նա էլ ասում է՝ չէ, ինձ վրա մի հարձակվի, ես փորձում եմ ինձ պաշտպանեմ, թող պաշտպանվեմ, դա հակա ինչ-որ մեկի արշա՞վ է։ Այսինքն, պիտի թուլանայի՞նք և հաճույք ստանայի՞նք»,- նշել է Սիմոնյանը։

***

«Ես չեմ կարծում, որ Հայաստանն ինչ-որ ստորագրություն պիտի հետ քաշի նոյեմբերի 9-ի հայտարարությունից»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ես կարծում եմ, որ այդտեղ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանին պատասխանելու բան ունեն՝ 1-ից 8-րդ կետերի վերաբերյալ։ Հայաստանը 9-րդ կետի վերաբերյալ իր պարտավորությունները կատարում է։ Հայաստանի պարտավորությունները, այդ ամբողջ փաստաթղթի և 9-րդ կետի հիմքը դրված է նաև «խաղաղության խաչմերուկ» տրամաբանության մեջ»,- հավելեց Սիմոնյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին