▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի». Սեյրան Օհանյան

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության հրավիրած ընդլայնված հավաք-քննարկմանը մասնակցում էր նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, միգուցե չգիտակցելով, բայց շատ վատ կլինի, եթե նրանք այդ ամենն իրականացրել են գիտակցելով: Եթե դու արտահայտվում ես ու ասում՝ մեկա էդ հողերը պետք է տայինք, ի՞նչ է, պետք է մտնեինք պատերազմի մե՞ջ, հետո նոր տայինք: Միգուցե հողերի վերադարձի հարցն այլ կերպ լուծվեր ու նաև ըստ փուլերի այդ ամենը վերադարձնեինք ու մեր ժողովրդի և Արցախի համար ավելի բարելաված վիճակում իրականացնեինք»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին