▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից սահմանափակվում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը․ ԱԳՆ խոսնակ

Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Նաղդալյանն ընդգծեց՝ այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ Հայաստան. «Այսօրվանից նաեւ ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա: Այս արգելքը նույնպես չի անդրադառնում բեռնափոխադրումներին, որոնք իրականացվում են անխափան»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին