▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ Հանրապետության գլխավոր գինեկոլոգը կքննի իր կոլեգաներին ու կտա աշխատելու երաշխիք

ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:

Խոսելով վերջին շրջանում ծննդկանների և նորածինների մահվան դեպքերի մասին՝ հայտնեց, որ նախարարությունը նոր քայլ է ձեռնարկել:

«Դեպքերը կանխելու համար որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Հանրապետության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանին  հանձնարարվելու է թրեյնինգներ անցկացնել, թեստավորել բոլոր գինեկոլոգներին, հարցազրույց վերցնել և տալ աշխատելու երաշխիք։ Ցավոք, երաշխիք չստացած բժիշկների՝ աշխատանքը շարունակելու վրա ազդելու լծակներ նախարարությունը չունի»,-մանրամասնեց Լևոն Ալթունյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին