▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես անտարբերությամբ կորցնելու ենք ամեն ինչ, արթնացի՜ր, հայ մարդ

Այսօր գնացի Ավանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի մոտ տեսնեմ քանի ծառ են կտրել ու շարունակվում է ծառահատումը, թե ոչ: Շատ սարսափելի տեսարանի ականատես եղա մոտ տաս ամենաքիչը քառասուն տարեկան ծառ տապալված էր գետնին, խոսեցի քոլեջի աշխատակիցների հետ պարզ դարձավ, որ ծառահատման համար քոլեջի ղեկավարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան և քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը ծառահատման համար: Մայիսի 9-ին ժամանել են ծառահատները և բարբարոսաբար սկսել են ծառերի սպանդը: Ամենասարսափելին այն էր, որ մարդիկ անտարբեր են: Բաբաջանյան փողոցով անցնում էին շատ մեքենաներ բոլորը տեսնում էին սարսափելի տեսարանը, բայց ոչ մեկի չի հետաքրքրում, այսպես անտարբերությամբ կորցնելու ենք ամեն ինչ, արթնացի՜ր հայ մարդ...

Անի Կագինյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին