▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արեք»․ Գրիգոր Իսկանդարյան

Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան․
Տիգրան Ավինյանն առիթը բաց չի թողնում Երևանի բնակիչների վրա մուննաթ գալու համար։ Բայց երբ հերթը հասնում է իրենց վատ աշխատելուն, դառնում է համր ձուկ։
Բնակիչներից ստացված հերթական ահազանգը։ Արդեն տևական ժամանակ է՝ Հրաչյա Քոչար 24 շենքի բակն այս հակասանիտարական վիճակում է, իսկ պատկան մարմինները, ինչպես միշտ, անգործության են մատնված։
Եվ Երևանում այսպիսի բազմաթիվ բակեր կան։
Ի դեպ, Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով նախատեսված է 327 միլիոն դրամ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին