▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպիսի պրիմիտիվ հայատյաց մտքերը դպրոցական դասագրքերում խցկած՝ մեզ հաղթել են»

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Ու այսպիսի պրիմիտիվ հայատյաց մտքերը դպրոցական դասագրքերում խցկած մտքերով մեզ հաղթել են, ու, չբավարարվելով եղածով, օգտվելով մեր ապիկարությունից, դեռ գողանում են նորանոր տարածքներ՝ անտուն թողնելով հայ ընտանիքների։ Ուզում եք բարեկամանալ, պետք է վերադարձնեք իրենց պատկանող կրոնը, այբուբենը, ողջ մշակույթը, պետք է այլևս մոռանաք, որ Մաշտոցն իբր գրերի հեղինակ է եղել, ներողություն խնդրենք, որ մեր պատճառով թուրքը ադրբեջանցի է անվանվել։

«- Հայրիկ, թշնամին ի՞նչ է։ Հայրը մի փոքր շփոթվեց, չիմացավ, թե աղջկան ինչ պատասխանի։
- Աղջի՛կս, այդ բառն ումի՞ց ես լսել։ 
- Սուսանից, նա ասաց, որ մենք թշնամի ենք։
- Աղջիկս, թշնամին նրանք են։
- Իսկ թուրքն ո՞վ է։
- Թուրքը մենք ենք, աղջիկս։
- Բայց մենք ադրբեջանցի չե՞նք։
- Ո՛չ, աղջի՛կս, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՀՈՂԻ ԱՆՈՒՆՆ Է։ Մեզ թուրքական աշխարհից բաժանելու համար նրանք մեզնից զավթեցին մեր կրոնը, այբուբենը։ Երբ մեծանաս, կիմանաս այս ամենը» ...»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին