▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատագրական հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-Ն 40 տարեկան է

Այսօր լրանում է  Ազատագրական հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40 ամյակը:

   Դեռևս 70-ական թվականների սկզբին սկսել են գործել գաղտնի ասատագրական խմբեր, սակայն որպես այդպիսին զորամիավորումը ձևավորվել է 1975թվականի հունվարի 20-ին:

  Գրող Կարո Վարդանյանի կարծիքով, ով հրատարակել է ԱՍԱԼԱ-ին նվիրված «Հատուցման 13 ղողանջ» գիրքը, «գաղտնի բանակի նպատակն էր աշխարհին հիշեցնել մեր և հետո մեր ցավերի մասին»:

    Եվ նրանց ջանքերը ապարդյուն չէին, 1975 հունվարի 20-ին առաջին քայլն եղավ այն որ, 17 ամյա Հակոբ Տարակչյանը Լիբանանում պայթեցրեց Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի գրասենյակը, և տվյալ կազմությունը, որ մինչ այդ հայաթափման ծրագիր էր իրականացնում ճանաչեց հայոց ցեղասպանությունը:

   Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՍԱԼԱ-ի նախկին ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը նշել է. «Մենք թուրք դիվանագետներին այնպիսի ցավ ենք պատճառել որ մինչև այսօր չեն մոռանում, և ոչ ոք չի ուզում դիվանագետ դառնալ»:

   Իսկ նրա զինակից Վազգեն Սիսիլյանը ավելացրել է. «Եթե ինձ տերորիստ էլ ասեն ես դեմ չեմ, եթե դա նպաստում է իմ հայրենիքի ազատագրմանը: մենք ուզում ենք օրինակ ծառայել կրտսեր սերնդի համար, որպեսզի նրանքել հավատան որ Արևմտյան Հայաստանը մի օր մերը կլինի»:

   ԱՍԱԼԱ-ն իրագործել է ավելի քան 400 գործողություն և բոլորն էլ հաջողվել են ու ծառայել իրենց նպատակին: նրանք՝ նախկին ազատամարտիկները այսօր էլ են պատրաստ պայքարելու հայրենի հողերը վերադարձնելու համար:

   Դե ինչ եկեք մենք էլ քաջալերենք մեր հերոսներին և հավատանք, որ մի օր մերը կլինի Արևմտյան Հայաստանը:

   Շնորհավորում եմ ԱՍԱԼԱ-ի՝ թշնամիներին քաջ հայտնի կազմավորման 40 ամյակի կապակցությամբ:

 

Հեղինակ` Հերմինե Կարապետյա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին