▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկի գերեզմանի փողը չեն հատկացրել. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

armtimes.com-ը գրում է. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակչուհի Վարդուհի Մկրտչյանն ահազանգում է, որ ամիսներ առաջ մահացած ամուսնու գերեզմանի համար օրենքով հասանելիք գումարը ՊՆ-ն մինչ օրս չի տրամադրել, իսկ թոշակից վերջին երկու ամսվա գումարը պակաս են վճարել: Վարդուհի Մկրտչյանի ամուսինը՝ Արցախյան պատերազմի հերոս Գեորգի Մկրտչյանը երկրորդ կարգի հաշմանդամություն է ունեցել, երկարատև ծանր հիվանդություններից հետո՝ սույն թվականի հունվար ամսին մահացել է:

 

 

 

 

«Ամեն կողմից փակ դռներ են դարձյալ, ես չկարողացա ՊՆ–ի սոցիալական աջակցության վարչություն մտնել»,-ասաց քաղաքացի Մկրտչյանը: Ամուսնու վերջին երկու ամիսների թոշակի գումարը կազմում է 120 հազար դրամ, սակայն ստացել են 96 հազար: Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչությունից վերջինիս հայտնել են, որ սխալմունք է եղել եւ ոչ մի դիտավոություն, սակայն Վարդուհի Մկրտչյանին չի հաջողվել վերցնել մնացած գումարը, ասել են՝ ազատամարտիկ ամուսինն արդեն կարմիր գրքույկի մեջ է եւ չի կարող ոչինչ անել:

 

 

 

 

 

Պատմում է, որ ամուսինը Արցախյան հերոսամարտի ժամանակ գլխից վիրավորվել է, կորցրել խոսելու եւ լսելու ունակությունը, սակայն ոչ գիտակցությունը: «Այդ հիվանդությունից հետո ամուսինս ինֆարկտ տարավ, մահվան վկայականի մեջ էլ կրկնակի ինֆարկտ է գրված»-ասաց Վարդուհին: Մոսկվայում են ապրել, սակայն մահացել է ամուսինը, կինը բերել, հայրենի գյուղում է հուղարկավորել:

 

 

Պաշտպանության նախարարություն է դիմել, ասում է՝ մի քանի օր առաջ էլ էր այնտեղ, սակայն թույլ չեն տվել մտնել: Ասում է՝ 1 միլիոն 400 հազար դրամ էլ պետք է տրամադրեն ամուսնու գերեզմանը սարքելու համար: ՊՆ-ի սոց վարչությունից հայտնել են, որ անհրաժեշտ են բոլոր փաստաթղթերը, որոնք Վարդուհի Մկրտչյանը տարել է, սակայն առ այսօր ոչ մի պատասխան չկա:

 

 

 

«Իմ խնդրանքն է, որպես ազատամարտիկի կին, ստանալ ինձ հասանելիք գումարը: Ես նաև գիտեմ, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին, եթե սոցիալապես անապահով է, ապա վերջինիս մահից հետո պետությունը պետք է տրամադրի թոշակի կեսը, այս դեպքում ամուսնուս 60 հազարի գոնե 30 հազարը պիտի տրամադրեին, բայց չեն տալիս»,-ասաց Վարդուհի Մկրտչյանը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին