▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները վերսկսել են նստացույցը

 

Այսօր պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակում վերսկսեցին նստացույցը, որը ավարտվել էր` մայիսի 13-ին: Նախօրոք հրապարակած հայտարարության մեջ, նաև լրագրողներին ակցիայի կազմակերպիչները նշել են, որ գոհ չեն ՀՀ կառավարության արձագանքից, որը, նրանց պնդմամբ «շարունակում է անտեսել իրենց և այս անգամ ևս խաբեց»: Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ չարդարացան սպասելիքները նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ մայիսի 30-ին տեղի ունեցած հանդիպումից:
Ազատամարտիկ Վոլոդյա Հարությունյանը երեկ  հայտարարություն էր տարածել որում մասնավորապես ասված է. «Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, 2013թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»: 
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել մայիսի 11-ին և պահանջում էր վերանայել ազատամարտիկների, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Չորսօրյա նստացույցից հետո ազատամարտիկները նամակ էին հանձնել կառավարությանը՝ նշելով, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն հենց այդ պատասխանից:

Այսօր պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակում վերսկսել են նստացույցը, որը դադարեցվել էր` մայիսի 13-ին:

Նստացուցյցի մասնակիցները նշել են, որ գոհ չեն ՀՀ կառավարության արձագանքից, որը, նրանց պնդմամբ «շարունակում է անտեսել իրենց և այս անգամ ևս խաբեց»: Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ չեն արդարացել իրենց սպասելիքները նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ մայիսի 30-ին տեղի ունեցած հանդիպումից:

Ազատամարտիկ Վոլոդյա Հարությունյանը երեկ  հայտարարություն էր տարածել որում մասնավորապես ասված է. «Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, 2013թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել մայիսի 11-ին և պահանջում էր վերանայել ազատամարտիկների, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Չորսօրյա նստացույցից հետո ազատամարտիկները նամակ էին հանձնել կառավարությանը՝ նշելով, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն հենց այդ պատասխանից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին