aravot.am-ի փոխանցմամբ` քիչ առաջ, ազգությամբ թուրք մի երիտասարդ (լուսանկարում), Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի աջակիցներին, ազատամարտիկներին ու ցույցի մասնակիցներին քաղաքական հարցեր է տվել եւ տեղեկատվություն է հավաքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Նա ներկայացել է որպես բիզնեսմեն եւ ասել, որ բիզնես ծրագրերով է հետաքրքրված ու հրապարակից շատ արագ հեռացել է, երբ նրանից հետաքրքրվել են, թե ինչ է անում Հայաստանում եւ ինչու էր նման հարցեր տալիս ցուցարարներին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` aravot.am-ի