Այսօր տեղի է ունենում կառավարության հերթական նիստը, իսկ այդ ընթացքում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի ճակատային հատվածում հայտնվել է «Ազատություն Նախագահին» գրությամբ խոշոր պաստառ՝ ի աջակցություն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մերժել էր պատգամավորների միջնորդությունը:


