Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում: Լրագորղներ հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովի ինքնալուծարման հարցին՝ խորհրդարանի ղեկավարն ասել է, որ այս պահին ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:
«Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,- ասել է նա: