▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնիվ չէ թոշակառուներին ստիպել գնալ մեկ այլ բնակավայրում բանկոմատ պեղել. Նաիրա Զոհրաբյան

Այս պահին այս նախագիծը ժամանակավրեպ է, քանի դեռ մենք չունենք այն ենթակառուցվածքները, որոնք հնարավորություն կտան այս նախագիծը գործի դնել, սա լինելու է ընդունված, բայց արակում դրված նախագիծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կենսաթոշակները անկանխիկ եղանակով ստանալու մասին նախագիծի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես գրեթե վստահ եմ, որ բանկային ենթակառուցվածքներ մինչեւ 2023 թվականը մենք չենք ունենալու, որովհետեւ նախ դա բիզնեսի առումով շահավետ չի լինելու բանկերին, մենք չենք կարողանալու բանկերին ինչ-որ բան թելադրել կամ ճնշումների ենթարկել: Արդյունքում ստացվել է այնպես, որ 2023-ին դուք, կամ մեկը, ով կլինի ձեր փոխարեն, գալուէ խորհրդարան եւ ասելու է՝ եկեք ժամկետները հետաձգենք:

Ես կարծում եմ, որ հիմա նման պարտականություն դնել հարյուր հազարավոր թոշակառուների վրա, որ նրանք ստիպված լինեն իրենց բնակության վայրից գնալ մոտակա բնակավայր եւ այնտեղ պեղել որեւէ բանկոմատ, դա ազնիվ ու արդար լուծում չի լինի»,-հայտարարեց Զոհրաբյանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին