▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մայրաքաղաք Երևանում երթեւեկության կազմակերպման փոփոխությանը, ըստ որի` հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ:

«Պարզվում է` Երևանում արգելվելու է 60կմ/ժ արագությունը գերազանցելը։ Ինչպես բոլորս գիտենք` տուգանքը սկսվում է հաշվարկվել միայն երբ գերազանցում ես սահմանված թիվը 10-ից ավել, այսինքն` փաստացի 70կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում։ Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում»,- գրել է Սիմոնյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին