▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցում նրա կողմից նշված հայատարարություններին: «Կարծում եմ`գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը»,-ասաց նա: Կներեք, բա լավ՝ ողջ Ղարաբաղում լավ անգլերեն իմացող մարդ չկա՞... Եթե ոչ մեկի կողմից չճանաչված Ղարաբաղի ԱՐՏԱՔԻՆ գործերի նախարարը անգլերեն էլ լավ չգիտի, բա կներեք՝ ինչով է զբաղվում...

 

Արմեն Դուլյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը  «Ֆրանս 24»-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հեռանկար, որ Արցախը մեկ անգամ ևս լինի Ադրբեջանի կազմում, տվել է դրական պատասխան, ինչը դժգոհությունների ու քննադատության առիթ է դարձել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին