▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Նազենի Հովհանիսյանին

Հարգելի Նազենի,

դիտում էի Ձեր հաղորդումը նվիրված տեր Ասողիկի հայտարարությանը։ Կարծում եմ շատ կարևոր թեմա էիք ընտրել։ Ինքս աթեիստ եմ, և ունեմ շատ աթեիստ և ագնոստիկ ընկերներ։ Եվ հավատացեք, որ մենք պակաս չենք անհանգստանում այս երկրի վիճակով։ Այդ է պատճառը, որ շատերը տեր Ասողիկի ասվածը սրտին մոտ ընդունեցին։

Հավատացեք, որ մենք էլ ենք անհանգստացած Հայաստանի ապագայով, մենք էլ ունենք հավատացյալ ընկերներ և ազգականներ, որոնց շատ հարգում և սիրում ենք ու չենք ցանկանում, որ մեր մեջ անջատում տեղի ունենա։ Բայց դրա համար չէ, որ Ձեզ որոշել եմ գրել։

Մի փոքրիկ մեջբերում Ձեր խոսքերից․ «Որքան որ կիրթ ու զարգացած մարդիկ կան, նրանք հոգևոր առաջնորդներ են, ես գոնե էդպես եմ նկատել իմ կյանքում»։ Ինքս գիտությանը և ինժիներիային մոտ մարդ լինելով կարող եմ Ձեզ վստահեցնել, որ այս բնագավառներում աթեիստ և ագնոստիկ մարդկանց քանակը շատ բարձր է։ Ստորև կարող եք ծանոթանալ հանրահայտ աթեիստ և ագնոստիկ գիտնականների ցանկին․.. Նաև տեղեկացնեմ, որ Facebook և Windows ստեղծողները ( Մարկ Ցուկենբերգ և Բիլլ Գեյթս), ինչպես նաև ինֆորմատիկայի և համակարգիչների ստեղծելու մեջ ամենամեծ ավանդ ունեցող մարդիկ (Ալան Թյուրինգ, Վոն Նեյման․․․) նույնպես աթեիստ են եղել , այնպես որ Ձեզ հետ կապնվելու հնարավորությունը նրանք են տվել։ Ես մեծ հույս եմ կապում, որ մենք աշխարհով սփռված հայերս կկարողանանք ի վերջո կառուցել մի պետություն, որտեղ ամեն հայ իրեն պաշտպանված և սիրված կզգա, որտեղ բոլորովս, անկախ կրոնական, քաղաքական, փիլիսոփայական ու այլ բազմակարծության, իրար կսիրենք և կփորձենք բոլոր հնարավոր մեթոդներով իրար օգնել։

 

Հաղորդումը ՝ այստեղ

Ամենայն հարգանքներով՝  Աշոտ Մարտիրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին