▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտումներ ձեր ամենասիրելի բաղադրիչների մասին

Բացահայտումներ ձեր ամենասիրելի բաղադրիչների մասին

Կարելի էր մտածել, որ մինչ այժմ մարդիկ արդեն բավականին լավ պատկերացում պետք է ունենային սննդի և դրա բաղադրիչների վերաբերյալ։
Ուտելը բնական պահանջ է, որ մեզ հարկավոր է գոյատևելու համար, միաժամանակ՝ համեղ ուտեստները մեզ հնարավորություն են տալիս լիարժեք վայելել կյանքը։

Այնուամենայնիվ, դեռևս կան փաստեր սննդի և խոհանոցի վերաբերյալ, որոնց մասին մենք սխալ պատկերացում ունենք, սովորաբար նրա պատճառով, որ ինչ-որ տեղեկություն լսելիս դա կասկածի տակ չենք դնում, և մտածում ենք, որ այդպես էլ կա։
Չիլի պղպեղը այս երևույթի գերազանց օրինակ է։ Մարդիկ հիմնականում կարծում են, որ դրա ամենակծու մասը սերմերն են, և այդ պատճառով էլ ուտեստներ պատրաստելիս դրանք հեռացնում են։

Այնուամենայնիվ, դա այդպես չէ։

Իրականում սերմերը փոքր քանակությամբ կապսաիցին են պարունակում, բաղադրիչ, որը պատասխանաու է կծու համի համար։

Փաստացի չիլիում ամենակծու մասը բանջարեղենի ներսում գտնվող սպունգանման մասն է։
Նման թյուր կարծիք կա նաև աղի վերաբերյալ։ Շատերը համոզված են, որ աղը վնասակար է առողջությանը, սակայն հարկ է նշել, որ մեր օրգանիզմը որոշ  չափով աղի կարիք ունի։

Ճիշտ է, որ մենք պետք է հետևենք կերակրում աղի ծավալին, սակայն մեր օրգանիզմը աղի կարիք ունի, քանի որ այն հավասարակշռում է արյան մեջ հեղուկները և պահպանում առողջ զարկերակային ճնշում։ Աղը շատ կարևոր է նաև նյարդային ու մկանային ֆունկցիաների ճիշտ գործունեության համար։
Թյուրըմբռնումներ կան նույնիսկ համի ընկալման մասին։ Շատ հին մի տեսության համաձայն՝ մեր լեզվի տարբեր մասերը պատասխանատու են տարբեր համերի ընկալման համար։

Բայց գիտությունը դա կասկածի տակ է առնում՝ ներկայացնելով հետազոտություններ այն մասին, որ մեր լեզվի բոլոր մասերը միևնույն կերպ են ընկալում բոլոր համերը։ Համի զգացողությունը շատ կարևոր գործոն է հանդիսանում, որը ստիպում է նաև ծխողներին սիգարետից անցում կատարել այլընտրանքներին։

Վերջիններիս մասին ևս կան բազմաթիվ թյուրըմբռնումներ։
Շատերը սխալմամբ հավատում են, որ անծուխ արտադրատեսակներն ու սիգարետը նույն ազդեցությունն են ունենում։

Այնուամենայնւվ, անծուխ արտադրատեսակները չեն այրում ծխախոտը և չեն արտադրում ծուխ կամ մոխիր։ Սա նշանակում է, որ դրանք շատ մեծ պոտենցիալ ունեն զգալիորեն նվազեցնելու վնասակար քիմիական նյութերի մակարդակը՝ համեմատելով սիգարետի հետ։ Ամեն դեպքում, լավագույն տարբերակը ծխելը թողնելն է։
Ի դեպ մի հավելում էլ մեզանից առանց շաքարի սննդի մասին․ Երբ սննդամթերքը համարվում է առանց շաքարի, դա չի նշանակում, որ այն առողջ ընտրություն է:

Ինչու՞։ Շաքարը հեռացվում է, բայց միշտ փոխարինվում է վնասակար քիմիական նյութերով:

Շաքարի փոխարինիչների մեջ ընդհանրապես առողջարար ոչինչ չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին