Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Սիրուշոն այնքան քիչ է հարցազրույցներ տալիս, հյուրընկալվում հեռուստահաղորդումների, որ նրա կողմից ցանկացած նորություն իրադարձություն է դառնում երկրպագուների համար։
Այսօր երեկոյան՝ ժամը 22։20-ին, «Արմնյուզի» եթերում կլինի «Սիրուշոու» հաղորդումը։ Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղորդման շրջանակներում մի շարք բացահայտումներ կլինեն Սիրուշոյի կյանքի և գործունեության վերջին 2 տարվա մասին։
«Սա Սիրուշոյի մասին վավերագրական ֆիլմ է, որտեղ մի շարք մանրամասներ, բացահայտումներ կան, որոնց մասին որևէ տեղ չի խոսվել։ Այն պատմում է նրա արած գործերի, ստեղծագործական ուղու, ամերիկյան մեգա շոուի մասին»,- ասաց Հրաչ Քեշիշյանը։
Նախորդ «Սիրուշոուն» բաղկացած էր մի քանի մասից և պատմում էր երգչուհու ոչ միայն գործունեության, այլև մարդ տեսակի, անձնական հարաբերությունների մասին, Սիրուշոյի մասին խոսում էին ոչ միայն գործընկերները, այլև ընկերներն ու հարազատները։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում