▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան

Արցախում երեկ պայմանագրային զինծառայող է մահացել

Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ. օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը

Անկախության օրվան նվիրված հեծանվարշավ՝ Վանաձորում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին. Ալեն Ղուլյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը

Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու մեր ինքնությունն ու ներուժը. Աննա Հակոբյան

ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսն արդեն սկսվել է. Արգիշտի Քյարամյան

Փաշինյանը Մոնումենտի բարձունքից հետևել է օդուժի տոնական թռիչքին

Ինչպես նախկինում,այսօր էլ,ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը․Փաշինյանն՝ Արցախի նախագահին

Օդանավակայանի ճանապարհին Անկախության օրով անարգվում է ՀՀ դրոշը. Արայիկ Մարգարյան

Կորոնավիրուսով վարակման 121 և մահվան 6 նոր դեպք

ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել «Դոսյե»-ի հոդվածը. ԱԱԾ տնօրեն

Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները. ԱԱԾ տնօրեն

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր եւ տուժածներ

Հայաստանում հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ. . .

Փաշինյանը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ մախինացիա․«Արտ Լանչ»-ի տնօրեն

Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագրատյան

Հովհաննես Ազոյանը տարօրինակ կերպարանք է նկատել իր լուսանկարներում, որն արել է դատարկ տարածության մեջ

Մեր երկրին սեքսուալ հեղափոխություն ա պետք

Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի

Երեկ երեկոյան ուրախ էր. Սիրուշո

Իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն հյուրընկալել էր մեզ՝ Արմինեի և Գոռի պսակադրության առիթով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ ղեկավարի  դստեր հարսանիքին

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը պսակադրվել է

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ շնորհավորել են նաև Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձը

Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք

«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել

«Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը վճարել է պետությունը». ԱՆ փոխնախարար

Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է

Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ

Ծառուկյանն՝ իր սկանդալային գրառման մասին

Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով

Այո՛, ես ամուսնացել եմ. Արուսիկ Տիգրանյան

«Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով». Գագիկ Ծառուկյան

Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Խաչիկ Ասրյանին հենց բեմի վրա տուգանեցին

«Մանկան տան» երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ. . .

ՏՏ ոլորտում գործող շուրջ 64 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր

Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից

Պատահել է՝ գումար չի եղել. Էլեն Ասատրյանը՝ մանկության դժվարությունների, առանց հոր մեծանալու մասին

Սիրենք գը...

Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը

Որ դեպքում են ներկում օդանավը, ինչ է արժեցել Փաշինյանի օդանավը ներկելը. պարզաբանում է. . .

Բացահայտվել է Եվրադատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայի բողոքի տեքստը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Շվեյցարիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ՝ եռամսյա ժամկետի վերջին օրը, որոշեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը:

Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:

Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքով դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրադատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին` համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:

ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրավացիության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրինական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը` ճիշտ:

Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի  ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը:

2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց շվեյցարական բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.

- Դատական որոշումը ներառում է մի հարց` Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրադատարանը չի զբաղվել. Ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդամ  պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:

- Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»` համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»` «շեղում է ՄԻԵԴ-ի հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:

- Դատական որոշումը ստեղծում է «արհեստական տարբերություններ»:  Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանությունը եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր` «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:

Շվեյցարական բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ` որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:

Այժմ Եվրադատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ` վերջնական լուծում տալու համար:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին