▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նրանք ապացուցում են, որ այն, ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ինձ ասաց՝ կյանքիս ամենադժվար շրջանն է սկսվում. Արթուր Մանուկյանը գաղտնիք է բացում

«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան

Ովքե՞ր են Արմեն Սարգսյանից այսօր պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Պապիկյանը մտահոգություն է հայտնել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ կրկին՝ Հայաստանի դրոշի գույներով

Երևանը՝ այսօր երկնքում սավառնող ՍՈՒ-30 կործանիչի օդաչուի աչքերով

«Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի, Լեդի Գագա՞ն». Արմեն Աշոտյան

«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյան

«Վարչապետը, անմար կրակը». Մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել

Լևոն Քոչարյանի անակնկալը Սիրուշոյին

Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին

Պիտի ունենանք աշխարհի 10 արդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը․ Նիկոլ Փաշինյան

Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը կիսվում է երջանկության և ուրախության մասին իր պատկերացումներով

Հոգնել ենք այսպես ապրելուց. Լեջանի գյուղապետը գյուղացիներին զրկել է խմելու ջրից

Եթե մեկը սոված է, իր մոտ հարց չի առաջանում՝ 5 հազար դրամով աշխատե՞լ, թե՞ ոչ․ Փաշինյան

Մարդու դեմքին նայելով տաքսու վարորդը պիտի հասկանա՝ այդ երաժշտությունը հաճելի կլինի՞ իրեն․ Փաշինյան

Մինչև 2050 թվականը միջին աշխատավարձը պիտի յոթնապատկենք․ Փաշինյան

Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին

Սոնա Ռուբենյանի սիրտը զբաղվա՞ծ է․ Արուս Տիգրանյանի հարսանիքին նա մենակ չէր

3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան

Արցախում երեկ պայմանագրային զինծառայող է մահացել

Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ. օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը

Անկախության օրվան նվիրված հեծանվարշավ՝ Վանաձորում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին. Ալեն Ղուլյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը

Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու մեր ինքնությունն ու ներուժը. Աննա Հակոբյան

ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսն արդեն սկսվել է. Արգիշտի Քյարամյան

Փաշինյանը Մոնումենտի բարձունքից հետևել է օդուժի տոնական թռիչքին

Ինչպես նախկինում,այսօր էլ,ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը․Փաշինյանն՝ Արցախի նախագահին

Օդանավակայանի ճանապարհին Անկախության օրով անարգվում է ՀՀ դրոշը. Արայիկ Մարգարյան

Կորոնավիրուսով վարակման 121 և մահվան 6 նոր դեպք

ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել «Դոսյե»-ի հոդվածը. ԱԱԾ տնօրեն

Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները. ԱԱԾ տնօրեն

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր եւ տուժածներ

Հայաստանում հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ. . .

Փաշինյանը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ մախինացիա․«Արտ Լանչ»-ի տնօրեն

Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագրատյան

Հովհաննես Ազոյանը տարօրինակ կերպարանք է նկատել իր լուսանկարներում, որն արել է դատարկ տարածության մեջ

Մեր երկրին սեքսուալ հեղափոխություն ա պետք

Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի

Երեկ երեկոյան ուրախ էր. Սիրուշո

Իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն հյուրընկալել էր մեզ՝ Արմինեի և Գոռի պսակադրության առիթով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ ղեկավարի  դստեր հարսանիքին

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը պսակադրվել է

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ

Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը, և Հ. Հ.-ն ենթարկվել է ընդամենը 14.850 ՀՀ դրամ վարչական տույժի: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով  Վանաձոր քաղաքում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։

Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իբր խոշտանգել են իրեն և պահանջել խոստովանել իր կողմից ոստիկանության ծառայողին կաշառք տալու փաստը, այնուհետև, իբր բռնության և սպառնալիքների ազդեցության ներքո, ցուցմունք է տվել, որ ինքը զբաղվել է ապօրինի ծառահատումներով և կաշառք է տվել ոստիկանության ծառայողներին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ավագ տեսուչ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով

Հիշյալ չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին