▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացարձակ սուտ է»

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բացարձակ սուտ է, թե եթե կապիտուլյացիան արագ չստորագրվեր, ապա 30.000 զինվոր շրջափակման մեջ էր մնալու։ Նախ մենք հարավային ճակատում 30.000 զորք երբեք չենք ունեցել։ Մարտունիից մինչև Շուշի ընկած տարածքում մեր զորքի քանակը եղել է մոտ 8.000։ Հետո թշնամին ուժեղ մաշված էր արդեն ու ռեսուրս չուներ մեր զորքերին օղակի մեջ վերցնելու։ Իր եղած վերջին ուժերը կենտրոնացրել էր Շուշիի վրա։ Իսկ, օրինակ, երկրորդ ստարատեգիական ուղղությունը՝ Կարմիր Շուկա Ստեփանակերտ ճանապարհը այդպես էլ չկարողացավ գրավել, որովհետև այդտեղ առավելագույնը կարողանում էր կրակել ընդամենը 122մմ-ի հրետանիով։ Սմերչերը վերջացել էին, հազվագյուտ էին դարձել նաև հարվածային ԱԹՍ-ները։ Նույնիսկ, եթե թշնամին գրավեր Ստեփանակերտը, ապա մեր զորքը հանգիստ Մարտունուց նահանջելու էր դեպի Ասկերան և նոր պաշտպանական գիծ կազմեր։
Պատերազմից հետո մի բարձրաստիճան պաշտոնյայի հարց տվեցի՝
- Ինչի՞ ըտենց արագ կապիտուլացվեցիք, ինչու՞մ էր շտապողականությունը։ Ստրատեգիական պարտության ոչ մի նախադրյալ չկար, և մեր պարտությունները ընդամենը տակտիկական բնույթ էին կրում։
Պատասխանը այսպիսին էր՝
- Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում վերին ղեկավարությունը հոգեբանորեն լրիվ կոտրվել էր։ Վերևից իրավիճակը կատաստրոֆիկ էր երևում։ Բայց կապիտուլյացիայից ընդամենը օրեր անց, երբ սկսեցինք շփվել ռազմաճակատից վերադարձած զինվորների հետ, ապա մեզ էլ պարզ դարձավ, որ մեր պատկերացումները իրականության հետ ոչ մի կապ չունեին, իրավիճակը կատաստրոֆիկ չի եղել, զորքի հիմնական մասի մոտ մարտական ոգին բարձր է եղել ու թշնամու մաշվածությունն էլ բոլորն են զգացել։
44-օրյա պատերազմը զուտ ռազմական առումով ոչ մի կերպ Ադրբեջանի հաղթանակ չի կարող համարվել։ Այս պատերազմն իր առաջին օրվանից ունի այնքան տարօրինակություններ, որ հաջորդ իշխանությունների ընդունած առաջին օրենքը պետք է լինի հատուկ ռազմական տրիբունալ հիմնելու մասին օրենքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին