▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա եւ Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով»,-հավելել է նա:

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր անդրադարձել այդ թեմային՝ նշելով. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի եւ Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն եւ ցինիկ սուտ է:

Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին