Ռուսական «Россия 24»-ի եթերում հայտնվել են բացառիկ կադրեր՝ Վոլգոգրադի ահաբեկչությունից, որին զոհ է գնացել 5 մարդ:
Տեսանյութում երևում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը շարժման մեջ է եղել:
Ավելի ուշ, ականատեսներից մեկը ոստիկանությանը պատմել է, որ պայթյունը որոտացել է անմիջապես այն պահին, երբ կանգառներից մեկում ավտոբուս է բարձրացել 30 –ամյա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան: Ենթադրվում է, որ հենց նա է ահաբեկչություն իրագործողը:
Վերջին տեղեկություններով զոհվել է 5 մարդ, ևս 32-ը հոսպիտալացվել են: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժնում: