Իմ անունը հաճախ օգտագործվում է բամբասանքներում, իմ մասին հորինում էին հերյուրանքներ, իսկ հիմա' տեխնոլոգիաների դարում, բացի կեղծ լուրերի տարածումից, ներգրավել են խարդախ դրամահավաքի մեջ: Տելեգրամ ալիքում հայտնվել է հերթական ֆեյք Միքայել Մինասյան՝ @mikayeIminasyan-ստահակը, որը որոշել էր իմ անունից գումար հավաքել։ Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է Տելեգրամ ալիքում:
«Իմացեք՝ դա ես չեմ: Իմ իրական ալիքը՝ @mikayelm. Իմ իրական էլ. հասցեն՝ mikayelm@protonmail.com: Դրանում համոզվելու համար դուք կարող եք համեմատել իմ ալիքի լինքը այն լինքերի հետ. որոնք ես հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Եւ եթե դուք ուզում եք աջակցել ինչ-որ մեկին նյութապես, խնդրեմ, նվիրաբերեք միջոցները որևէ իրական կազմակերպությանը, որի աշխատանքը ձեզ հայտնի է, կամ այն մարդկանց, ում դուք անձամբ ճանաչում եւ վստահում եք»:
Միքայել Մինասյանը նաև առաջարկել է մասնակցել ավանդույթ դարձած կիրակնօրյա քվերակությունը:
«Ճիշտ եք համարում արդյո՞ք, երբ անհատները, այլ ոչ թե ժամանակի ստուգումն անցած կազմակերպությունները / ֆոնդերը գումար են հավաքում կարիքավորներին օգնելու համար»,- հարցնում է Մինասյանն՝ առաջարկելով պատասխանների երկու տարբերակ.
. Այո, մասնավոր անձանց կողմից դրամահավաքը թույլատրելի է,
. Ոչ, դրանով պետք է զբաղվեն բարեգործական կազմակերպությունները։