«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ իրեն է զանգահարել Բագրատ Սրբազանը․ «Ինձ ու իմ կուսակցությանը հրավիրեց կուսակցությունների՝ վաղը կայանալիք հավաքին։ Ընդունում եմ հրավերը, կգանք։ Ես իմ դժգոհությունն եմ հայտնել ցույցերի ընթացքի վերաբերյալ։ Չգիտեմ՝ ինչ է նախագծել ընկեր Սրբազանը, բայց մի բան ակնհայտ է, որ պրոցեսն ընթանում է не в пользу народа։ Հորդորել եմ նրան՝ արագացնել պրոցեսը, որովհետև ՀՀ-ում չկա ինձնից առավել շահագրգռված մարդ՝ Փաշինյանի իշխանության վերջակետը դնելու»,- նշեց Ղուկասյանը։ |
Բագրատ Սրբազանը զանգահարել է Վարդան Ղուկասյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet