▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատյանի մասնակցությունն ուժեղացրեց «ոչ»-ի դիրքերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանակներում հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուն արդեն երկու է՝ շուրջ 12 ժամ ուղիղ եթերում է: Չնայած քարոզարշավի մասնակիցները ողջ օրն անցկացնում են ակտիվ քննարկումների մեջ, միևնույնն է ռեալիթի շոուում ակտիվության և բուռն մթնոլորտում իրականացվող քննարկումների պակաս չի զգացվում:

-Ապարանում այսօր քարոզարշավի մասնակիցներին կարճ ժամանակով միացավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Անկախ այո-ի կողմնակիցների պնդումներից, որ վարչապետը ոչ թե քարոզարշավի շրջանակում է այցելել մարզ, այլ նախօրերի ուժեղ փոթորիկի պատճառած վնասներին ծանոթանալու՝ միևնույնն է, ոչ-ի մասնակից դուր չեկավ վարչապետի ներկայությունը, քանի որ ռեալիթի շոուի ֆորմատում նախատեսված չեն հյուրեր՝ առավելապես այո-ի քարոզարշավի շտաբի պետի մակարդակով:

-Այսօր Սյունիքում քարոզչություն իրականացնող խմբին միացավ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բարգրատյանն, ում մասնակցությունը ռեալիթի շոուին ակնհայտ կերպով ուժեղացրեց ոչ-ի կողմնակիցների դիրքերը: Բագրատյանն իր գիտելիքներով, կենսափորձով ու միջազգային փորձի, պատմության իմացությամբ կարողացավ հիմնավոր կերպով ներկայացնել ու հիմնավորել ոչ-ի թիմի դիրքորոշումը: 

-Ռեալիթի շոուի առաջին օրվա նման այսօր ևս թիմերի՝ հակադիր դիրքերից հանդես եկող ներկայացուցիչները հաճախ մոռանում էին իրեն առաքելության մասին և բուռն քննարկումների մեջ էին մտնում միմյանց հետ: Հաճախ թեման շեղվում էր սահմանադրությունից, այո-ի և ոչ-ի կողմնակիցներից Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը պարբերաբար հիշեցնում էին միմյանց օրոք եղած թերություններն ու սխալները: 

-Գյուղացիների մտահոգության հիմնական թեման ինչպես մարզերի մյուս քաղաքներում՝ Ապարանում, Արագածում, Քաջարանում և Կապանում ևս շարունակում են մնալ սոցիալական խնդիրները: 

-Այսօր ևս գյուղացիները պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվեցին ջերմ ընդունելությամբ: «Եկեք գնանք մեր տուն, աքլոր եմ մորթել, օղի եմ քաշում, մածունն ու պանիրն էլ տնական են»,-դիմելով Երևանից իրենց մարզեր այցելած գործիչներին ասում էին մարդիկ:

-Ռեալիթի շոուի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչության զոհորի հիշատակին:

Մամուլի Խոսնակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին