▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ես մեզ բոլորիս տեսնում եմ ազատ ու երջանիկ Հայաստանի քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս էին հրդեհվող «Մալաթիա մոլի» աշխատակիցները դուրս նետում ապրանքը

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-«Արսենալ». ՈւՂԻՂ

«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. կան տուժածներ

«Ինչու՞ են ավելացել գլխացավը, ալերգիան, ուռուցքները, անպտղությունը և գոմիկները»․ Մարինա Խաչատրյան

Իմ ձայնն այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում. Մարիամ Փաշինյան

Կրկին ուժեղացնում եք «Զվարթնոց» օդանավակայանը. Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում

Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը նաև Հայաստանի համար

Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու.Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ազատվել են Վլադիմիր Գասպարյանին այցելելո՞ւ պատճառով

էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց․ Սամվել Մարտիրոսյան

Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցում

Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Փաշինյան

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն թարգմանված ֆիլմերի սխալների մասին

Ռազմական ոստիկանության գնդապետը 6.000.000 ռուբլի կաշառք է վերցրել. նա կալանավորվել է

«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյան

Ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. Նիկոլ Փաշինյան

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա

Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. Նիկոլ Փաշինյան

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված

Հայ ժողովուրդը կարող է լուծել անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրներ. Փաշինյանի ուղերձը

Ձեր դեմքը ծանոթ է. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց դստեր ընկերուհուն

Ժամանակն է անցում կատարել արդար և բարեխիղճ տնտեսական մրցակցության. Գեղամ Գևորգյան

600 նոր աղբաման հասավ Երևան

Բա որ առանց ձեռների ու ոտքերի երեխաներ ծնվեն՝ ի՞նչ եք պատասխան տալու. Նիկոլ Փաշինյանը՝ քիմիկոսին

Սահմանամերձ Սուրենավան համայնքում ստեղծվել է աղջիկների ֆուտբոլի թիմ

Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Բաբկեն Թունյան

Օղի՝ չէ, ջուր կխմեմ... Նիկոլ Փաշինյանը՝ Սարավան գյուղում

«Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը». Արամ Մանուկյան

Էնքան ականջի տակ ասել եք՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ ստեղից. Փաշինյանը կատակեց

Թող թքեն մեր երեսին այն օրը, երբ մենք կսկսենք վաճառել մեր կարծիքը. Դանիել Իոաննիսյան

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Ենթադրվում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից ՝ մոտ 25 տոննա փոշի․նախկին մարզպետը՝Փաշինյանին

Մաքուր օդից եք խոսում, բայց խի՞ եք տանը ծխախոտով. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին

Այ, ցավներդ տանեմ, եթե պարզվի, որ էդպես ա, հանքը չի շահագործվի․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում

Երևանում գողություն են կատարել դիվանագիտական ծառայության մեքենայից

Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». Ի՞նչ լսեց վարչապետ Փաշինյանը դռան հետևից՝ Ջերմուկում

Պարզվեց մի շենքը քաղաքապետինն ա, մյուսը` նախկին մարզպետինը. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում

Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում

Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. շատ բաց տեքստով հարցեր են հնչել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան եւ Փաշինյանի հետ հանդիպել։ Արցախի նախագահների երաշխավորությունը խորը մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի մոտ, մանավանդ որ դա հաջորդել էր Փաշինյանի՝ Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքին։ Մեր աղբյուրներն ասացին, որ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն դատախազությանը հասցեագրված դիմումը վերահասցեագրել են դատարանին, այլեւ եկել-հասել են դատարան։ «Փաշինյանը ստատուսներով է խոսում Արցախի իշխանությունների հետ, դրա համար էլ առաջացավ այս քաոսը»,- տեղեկացրեց արցախյան աղբյուրը։ Հանդիպմանը նա բացատրություններ է պահանջել Բակո Սահակյանից, որը վստահեցրել է՝ իրենց քայլը քաղաքական չէ, զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների վրա է հիմնված։ Երեկ երեկոյան էլ Արցախի նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ ու վստահեցրել, որ Արցախում հակահեղափոխություն չի ծրագրվում»:



 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։ Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից: «Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը»:


 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյաննանցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային: Զեկուցվել է նաեւ, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երեւույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաեւ մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը եւ էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր եւ ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»:



 

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական իշխանության թեւերը կտրել, միեւնույն է, նրանք կան ու շատ հաճախ համաձայն չեն Փաշինյանի գործողություններին, հայտարարություններին։ Դա բավականին վառ արտահայտվեց երեկ, երբ «գրոհեցին» դատարանները։ Մեր տեղեկություններով, իշխանությունում այս հարցի առնչությամբ տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել առ այն, որ կարիք չկա այդ տեսակ շոուներ բեմադրել, եթե դա հնարավոր է իրականացնել իշխանական լծակներով։ Ընդդիմախոսների համոզմամբ՝ այս քայլով ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ինչի ապացույցն էր դատարանների առաջ հավաքված մարդկանց սակավաթիվ լինելը։ Իշխանության «թեւերից» մեկն էլ շեշտեց, որ հետագայում այս քայլի իրավական հետեւանքները կարող են բավական ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, եւ նա դա ապահովեց»:

 «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, եւ միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։ «Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ 22։30-ին, որը երկար չի տեւել։ Հրահանգվել է՝ մասնակցել ակցիային եւ անել ամեն բան, որ իրավիճակը «կանտրոլից» դուրս չգա: Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել` հանդիպե՞լ են նախորդ օրը նախարարն ու վարչապետը, ի՞նչ են խոսել, եւ ինչո՞ւ որեւէ հայտարարություն չի տարածվել։ «Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մասն է, հետեւաբար, արդարադատության նախարարի կողմից առանձին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչապետ-նախարար հանդիպմանը, ապա դրանք պարբերաբար տեղի են ունենում՝ աշխատանքային հարցերի շուրջ»։ Ի՞նչ եք քննարկել կեսգիշերին հրավիրված ֆրակցիայի նիստում՝ հարցրինք «Իմ քայլի» միակ քաջ պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ «Քննարկել ենք, որ ունենք իրավիճակ, եւ ինչպես առերեսվել այդ վիճակի հետ, ու որոշեցինք, որ, որպես պատգամավորներ, եթե քաղաքացիները հավաքվեն տարբեր դատարանների առջեւ, մենք քաղաքացիների կողքին լինենք, որպեսզի հավաքների խաղաղ ընթացքին ուշադիր հետեւենք»: Իսկ կարծիք չհայտնեցի՞ք, որ չէր կարելի վարչապետը նման կոչով հանդես գար, դա սահմանադրական կարգի խախտում է։ «Խմբակցության փակ նիստից ինչ անհրաժեշտ ենք համարում, այն ենք հրապարակայնացնում»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ կարծիքներ են հնչել։ «Ո՛չ, չեք կարող»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ են սկսվելու Արցախում նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումները՝ հարցրինք նախորդ օրը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեծ ֆորում անցկացրած «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին ԼՂ պետնախարար Արայիկ Հարությունյանին։ «Դեկտեմբեր-հունվար ամիսներին»: Բա Դուք ինչո՞ւ ուշ հայտարարեցիք Ձեր թեկնածության մասին․ Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանն ավելի վաղ էին դա արել։ «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս։ Նախ` առաջադրումներ չեն, այլ` ցանկություն հայտնողներ․ էլի կլինեն ցանկություն հայտնողներ»: Իսկ կարծում եք` ոմանք կհրաժարվե՞ն իրենց ցանկությունից մինչև դեկտեմբեր, և նորերը ցանկություն կհայտնե՞ն։ «Չեմ կարող ասել»: Տեղեկատվություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն էլ հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը։ «Ռոբերտ Քոչարյանի առաջադրման մասին խոսակցությունները, կարծում եմ, արհեստական են, ես դա ռեալ չեմ համարում»: Իսկ որ այդքան մեծ, մարդաշատ հանդիպման ընթացքում Ձեր թեկնածության մասին հայտարարվեց, դա պատահաբար ցուցադրություն չէ՞ր, որ Դուք եք հիմնական ֆավորիտը։ «Ոչ, իհարկե, ոչ։ Առաջիկայում ևս սպասվում են նման խոշոր հանդիպումներ` ժողովրդի տրամադրությունները մեր ծրագրի հետ կապված հստակեցնելու, հասկանալու համար»»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որևէ դատավոր հրաժարական չտվեց, և առաջիկայում ևս պետք չէ սպասել նման հրաժարականների: Դատական համակարգը որոշել է դիմադրություն ցույց տալ: Ռոբերտ Քոչարյանը դատավորներին վստահեցրել է, որ առաջիկայում Հայաստանում իրավիճակ է փոխվելու, և բոլոր դատավորները շարունակելու են պաշտոնավարել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հայտարարությունը, որն էականորեն տարբերվում էր ԲԴԽ դիրքորոշումից, պարզվում է՝ այլ պատճառ ունի։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատարաններն արգելափակելը հակասահմանադրական չէ․ «Քանի որ եթե մի բան չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի, միգուցե կա կարիք կանգ առնել, հասկանալ ու լուծումներ գտնել․․․ Իրավական քաոս չկա, կա գերագույն արժեք՝ դա մարդու արժանապատիվ ապրելու իրավունքն է, և մենք իրավունք ունենք դատավորներից պահանջել աշխատել ավելի արդյունավետ»։ Նրա գործընկերները չեն զարմացել այս հայտարարությունից․ մեզ ասացին, որ նա քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմն է, նաև քավոր-սանիկական կապ կա»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը առավոտյան ժամը 7:30-ին գնացել է Էջմիածնում գտնվող դատարանի շենք և կարողացել հասնել իր աշխատասենյակ: Նա միակ դատավորն է, ում հաջողվել է նման աննախադեպ հաջողություն գրանցել, և հիմա նա հույս ունի, որ իր սխրանքը կգնահատվի հավուր պատշաճի, և ինքը որոշակի առաջխաղացում կունենա»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Կոմպաս» հ/կ-ն ուսումնասիրել է Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները, եւ հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանիընտանիքին: «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը: Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր»:



 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է: Մինչ այդ` օրեր առաջ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում։ Ու պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը: Խոսքը 203 հազար դոլարի մասին է: «Գարդասիլ 4» խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- հայտարարել է բժշկուհի Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարվանից պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 45 տարեկան, որպեսզի հասցնեն սպառել ստացված պատվաստանյութը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին