Ըստ տեղեկությունների, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողները, կենսաթոշակային պահումների առիթով, բողոքի ակցիա են իրականացնում Օպերայի շենքի դիմաց:
Նշենք, որ այսօր նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն էին իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրել:
Հիշեցնենք, որ թեպետ Սահմանադրական դատարանը կասեցրել է վիճահարույց օրինագծի այն հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանվում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, գործատուներից շատերը աշխատավարձի 5 տոկոսի պարտադիր հետպահումներ են կատարում:
Այս առիթով բողոքողները նշում են, որ գործատուն չի կարևորում իր աշխատողի շահը, քանի որ նրա համար ավելի կարևոր է պետությանը հաճոյանալու խնդիրը, քան իր աշխատողը:
Նշենք, որ ԴԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները մինչև մարտի 28-ը իրազեկման և բողոքի երթեր են կազմակերպում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: