▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ», – այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ «Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը»։

«Մեկնարկել է սահմանազատումը, ոչ միայն սահմանազատումն, այլև սահմանագծումը», – նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն այդ համաձայնությանը կարողացել են հասնել առանց միջնորդների։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին