▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում կաթնաշոռ չի եղել, որ մի հատ էլ հանվի վաճառքի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արտադրված է ՊՆ կարիքների համար:

Նոր նկար է հայտնվել համացանցում, որը արդեն մեկ քայլ առաջ է, քան Զինվորի բաժին խտացրած կաթը, այս անգամ ձեռքի վրա վաճառվում են ՊՆ կարիքների համար կաթնաշոռ, այո, այո ոչ ավել, ոչ պակաս հենց կաթնաշոռ: Բոլոր ծառայած տղերքը կփաստեն, որ բանակում կաթնաշոռ չի եղել, կարագ եղել է, տուշոնկա եղել է, նույնիսկ լոբով ճաշ է եղել, բայց կաթնաշոռ չի եղել: Ապրանքը գնվել է ձեռքի վրայից, կոնկրետ հասցե ու վայր չի նշվում, բայց նկարը հրապարակողը պնդում է, որ պատրաստ է պատասխանատու լինել իր արած հայտարարության համար: Դա արդեն գովելի է, որ մարդ պատրաստ է դրան, բայց մինչ այդպիսի նյութ հրապարակելը կարելի է մի քանի տեղից ճշտել, իմանալ ճիշտ ու սխալը նոր գրել: Կարելի է պարզապես դիմել ՊՆ, ստանալ պատասխան նոր պատասխանի հիման վրա եզրակացություն անել։ Այս պահին կա մի փաստ, որ բանակում կաթնաշոռ չի եղել, որ մի հատ էլ հանվի վաճառքի: Իսկ նյութը սկսվում է նախկին խտացրած կաթի թեմայով, որը ինչպես գիտենք կեղծ ինֆորմացիա է։

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին