▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանդայի գործով մեղադրյալի հայրը Ալիկ Սարգսյանին մեղադրում է որդուն թունավորելու մեջ. «Ժամանակ»

««Սա խուլիգանի երկիր է, ավազակների երկիր: Մարդկանց անմեղ տեղը բռնել են ու հիմա դանդաղ թունավորում են: Ալիկ Սարգսյանի հետ համատեղ՝ կազմակերպված թունավորում են տղայիս: Ամեն ինչ դիտավորյալ է արվում»,- երեկ «Ժամանակին» ասել  Բանդայի հայտնի գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը՝ավելացնելով. «Ոնց որ Արմանի հետ վարվեցին, էնպես էլ իմ տղայի հետ են վարվում: Մենակ պետք է տղայիս տեսնեք, ահավոր վիճակում է, դրանից հետո չեմ էլ կարողանում խոսել: Տղաս մի ամիս առաջ առողջ մարդ էր, հիմա՝ 1 ամսվա ընթացքում, 11 կիլո նիհարել է ու գույնը սեւացել: Ես վստահ եմ, որ Ալիկ Սարգսյանն է թունավորում իմ տղային»: Գրում է «Ժամանակ» թերթը և հավելում.

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացավ այս նույն գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: «Էդպես հերթով ուզում են վերացնել տղաներին: Ես վստահ եմ դրանում»,- ասաց Սուրիկ Հակոբյանը։ Նա հույս չունի, թե իրավապահ մարմինները հետեւողական կլինեն, որպեսզի այս գործով ապօրինությունը կանխվի:

«Ով ա լսում մեզ, հասարակական, պաշտոն չունեցող մարդուն ով ա լսում էս երկրում: Եթե դեպուտատ չես, քեզ չեն լսի: Սա բեսպրեդելի երկիր է, օրենք չկա»»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին